Բելգիայի փոխվարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն որոշում է կայացրել 2 մլն եվրո հատկացնել ՈՒկրաինային անհապաղ հումանիտար օգնություն տրամադրելու համար: «Մեկուկես միլիոն մարդ է հեռացել երկրի արևելյան շրջանների հակամարտող բնակավայրերից: Անհետաձգելի օգնությունը կփոխանցվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով` բնակչությանը ժամանակավոր կացարանով, սննդով, դեղերով և ջրով ապահովելու համար»,- հայտնել են Բելգիայի ԱԳՆ-ում:
ԵՄ-ն մտադիր է 15 մլն եվրոյով մեծացնել ՈՒկրաինային հատկացվելիք հումանիտար օգնության ծավալը: